17 / Հուլիս / 2020 : 16-43

Ադրբեջանցիների հերթական սադրա՞նք. Մոսկվայի Ֆուդ Սիթի շուկայից հանել են հայկական մթերքներով ֆուռերը (տեսանյութ)

Ադրբեջանցիների հերթական սադրա՞նք. Մոսկվայի Ֆուդ Սիթի շուկայից հանել են հայկական մթերքներով ֆուռերը։

Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից կեսգիշերին հանել են հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում են, որ մթերքն արդեն փչացել է:

Տեսանյութում քաղաքացին նեկայացնում է իրավիճակը. «Գիշերը ժամը 12-ից Հայաստանի բոլոր ֆուռերը «Ֆուդ Սիթի»-ից հանել, բերել են կայանատեղի»:

Քաղաքացու խոսքով՝ շատերի ապրանքն արդեն փչացել է, անորոշ վիճակ է: Կասկածներ կան, որ այդ ամենի հետ կարող են կապ ունենալ ադրբեջանցիները:

Հայաստանում պատասխանատու մարմինները տեղյակ են խնդրին։ Կարգավորման ուղղությամբ քայլեր են կատարվում` խնդրի շուտափույթ լուծման ակնկալիքով։

«ՀՀ դեսպանատան հետ միասին իրավիճակը պահում ենք մեր ուշադրության տակ։ Իրականացվել են նախազգուշական և կանխարգելիչ միջոցառումներ միջանձնային կոնֆլիկտներից խուսափելու համար։ Եթե իրավիճակի շուրջ լինեն այլ զարգացումներ, հանդես կգանք լրացուցիչ մեկնաբանությամբ»,-  հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 205891անգամ
Վերջին լուրեր