17 / Հուլիս / 2020 : 17-17

Մոսկվան պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը թուլացնելու հարցում

Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հեռավար նիստը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը և հավաստիացրել են, որ Մոսկվան պատրաստ է հանդես գալ միջնորդական առաքելությամբ: Այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում, քննարկման մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել շարունակվող լարվածության կապակցությամբ և հայտնել են միջնորդելու պատրաստակամություն», - ասել է Պեսկովը:

 

Դիտվել է 75404անգամ
Վերջին լուրեր