
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման անցած ուղին բարդ էր. այն սկսվեց Արցախյան ազատամարտով, տարիների ընթացքում գրեց բազում հերոսական էջեր, ամրագրեց մեր հաղթանակն ու դարձավ տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը:

Սրա համար մենք պարտական եք այն նվիրյալներին, ում սխրանքի, ինքնազոհության շնորհիվ այսօր ունենք մի կառույց, որին վստահում ու ապավինում են Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։