Վիրավորների վիճակում դրական դինամիկա կա, բացի մեկից, ում վիճակը ծայրահեղ ծանր է. Արծրուն Հովհաննիսյան

Մեր վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը: Հիմնականում կա դրական դինամիկա, բացի մեկից, որի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ կրակոցների, հրետակոծությունների տևական ժամանակ դադարին զուգահեռ ապատեղեկատվությունը շարունակվում է. «Ես հորդորում եմ մեր գործընկերներին զերծ մնալ գնահատականներ տալուց: Մենք ընդհանրացնող եզրակացություններ ենք տեսնում, դրանց ժամանակը չէ, սպասենք պաշտոնական տեղեկությունների»: