Ինչ վերցրինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց. հիմա դրա ժամանակը չէ. Արծրուն Հովհաննիսյան
«Ես նորից հորդորում եմ զերծ մնալ գնահատականներ տալուց: Հատկապես նկատում եմ, որ ընդհանրացնող եզրակացություններ ենք շատ տալիս, թե ինչ տեղի ունեցավ, ինչպես տեղի ունեցավ, ինչ վերցրինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց:
Հարգելիներս, դրա ժամանակը չի, վաղ է դրա մասին խոսելը, սպասենք պաշտոնական տեղեկությունների եւ չտանք այդպիսի մեկնաբանություններ»,- այս մասին այսօր` հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։