Ասել, որ մարտերը չեն տեղափոխվի Արցախ, բացառել չի կարելի. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով այն դիտարկմանը, եթե ադրբեջանական ԱԹՍ-ն խոցվել է Արցախի պաշտպանության բանակի կողմից, կարելի է եզրակացնել, որ մարտերը տեղափոխվել են նաև Արցախ, ասաց.«Դա որևէ կերպ չի կարող լինել հանգամանք, որ մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետև Արցախի ուղղությամբ, առանց այս մարտերի էլ, ԱԹՍ-ներ խոցվում են: Բայց ասել, որ մարտերը չեն տեղափոխվի Արցախ, դա այդպես էլ չէ: Դա ցուցիչ չէ, բայց բացառել էլ չենք կարող»:
Հարցին՝ տեղեկություններ կան, որ կրակրոցներ են եղել նաև Զանգակատան ուղղությամբ, արդյոք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, Հովհաննիսյանը նշեց.«Ես տեղեկություն չունեմ, որ կրակել են Զանգակատան վրա, Զանգակատան ուղղությամբ մենք ունենք հենակետեր և երեկ էլ այս ուղղությամբ կրակոց եղել է»: