Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հուլիս / 2020 : 12-45

 Ում է պատկանում «Ֆուդ Սիթին», ում հրահանգով և ինչ նպատակով է արվել այդ սադրանքը (տեսանյութ, լուսանկար)

Ռազմաճակատում տարածքային, մարդկային և տեխնիկական կորուստներ կրելուց հետո սրանց ոչինչ չէր մնում քան անցնել ահա այսպիսի էժանագին սադրանքների, տեսանկարահանել այն և իրենց տիրույթում այն որպես հայերի դեմ հերթական «հաղթանակ» ներկայացնել։

Սոցցանցերից հայտնի է դարձել, որ Մոսկվայի խոշորագույն մեծածախ շուկաներից մեկը՝ գյուղատնտեսական «Ֆուդ Սիթին» հրաժարվել է ընդունել հայկական գյուղմթերքները և շուկայից դուրս է բերել հայկական ապրանքներով բեռնատարները։

Տեսանյութում հայկական դեսպանատան ներկայացուցիչներն են, ովքեր այդ հարցի կապակցությամբ այցելել են տվյալ ընկերություն և ցանկացել են իրավիճակի վերաբերյալ ինչ-որ տեղեկություններ ստանալ եւ խնդրին լուծում տալ։ Մնացածը կարող եք տեսնել կադրերում։

Իսկ հիմա թե ում է պատկանում «Ֆուդ Սիթին», ում հրահանգով և ինչ նպատակով է արվել այդ սադրանքը։

Ընկերությունը պատկանում է Ադրբեջանի Գուբայի շրջանի Կրասնայա Սլոբոդա ավանում ծնված, ռուսաստանաբնակ միլիարդատերեր, լեռնցի հրեաներ Գոդ Նիսանովին և Զարախ Ալիևին։

Սրանք Ալիևի ընտանիքի կարևոր բիզնես պարտնյորներից մեկն են։ Բացի այդ, անձնական կապեր ունեն նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Ըստ տեղեկությունների` Իսրայելի և Ադրբեջանի միջև կայացած ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մեջ այդ երկուսը շատ մեծ ներդրում ունեն, որի մեջ նաև իրենք իրենց բիզնես շահերը ունեն։

Տեղադրածս լուսանկարը արվել է 2018-ին` Ադրբեջանի Գուբայի շրջանում տեղակայված հրեական սինագոգում։ Առաջին շարքում, ձախից աջ, հրեական գլխարկներով ` Գոդ Նիսանով, Ադրբեջանի ներկայիս ԱԽ քարտուղար Ռամիլ Ուսուբով, Զաքիր Հասանով և Իսրայելի այն ժամանակվա պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերման:

Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից:

Դիտվել է 326575անգամ
Վերջին լուրեր