Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հուլիս / 2020 : 16-36

Սահմանին վիրավորված 4 զինծառայող առաջիկայում դուրս կգրվեն հիվանդանոցից

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ։

«Վիրավորում ստացած 5 զինծառայող միջին ծանրության վիրավորումներ ունեն և դրական դինամիկայով շարունակում են իրենց բուժումը։ Մեկ զինծառայող շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում։ Մյուս 4-ը առաջիկայում արդեն դուրս կգրվեն հիվանդանոցից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստեփանյանը։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին հուլիսի 18-ի գիշերվանից պահպանվել է հարաբերական անդորր։

 

 

Դիտվել է 12712անգամ
Վերջին լուրեր