18 / Հուլիս / 2020 : 21-04

Այսօր մահացած զինծառայողը Արենի համայնքից էր, 6 ամիս էր մնացել զորացրվելուն

Այսօր կեսօրին զորամասում մահացած հայտնաբերված  ժամկետային զինծառայող 20-ամյա  Ալիկ Մանուկյանը Վայոց Ձորի մարզի Արենի համայնքից էր, 6 ամիս էր մնացել, որ զորացրվեր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը:

Նա հայտնեց, որ Ալիկը մի քույր ունի, ծնողներն էլ բաժանված են. «Շատ խելոք, շնորհքով երեխա էր, մահվան հստակ պատճառ դեռ չկա քննություն է գնում»:

Ավելի  վաղ հայտնել էինք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ):

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է:  Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Դիտվել է 306960անգամ
Վերջին լուրեր