Ադրբեջանցի գնդապետ է մահացել
Հուլիսի 20-ին Ադրբեջանի Ղուբայի շրջանում Պետական սահմանապահ ծառայության ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայի վթարից մահացել է ՊՍԾ սահմանապահ ջոկատներից մեկի շտաբի պետ գնդապետ Միրզեև Շահին Իբրահիմ օղլուն (Mirzəyev Şahin İbrahim oğlu):
Այս մասին հայտնում է ՊՍԾ պաշտոնական կայքը: Նշվում է, որ կան նաև տարբեր աստիճանի վիրավորներ:Ըստ աղբյուրի` նրանք ծառայողական պարտականություններ կատարելիս ուղևորվել են ՊՍԾ «Խուդաթ» սահմանապահ ջոկատի Ղուբայի շրջանի Խընալըգ գյուղի շրջակայքում տեղակայված սահմանային ուղեկալներից մեկը:
Նշենք, որ 2020թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 41 կորուստ:
Լուսանկարում՝ ՊՍԾ զորամասերից մեկի շտաբի պետ գնդապետ Միրզեև Շահին Իբրահիմ օղլուն (Mirzəyev Şahin İbrahim oğlu)