Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հուլիս / 2020 : 14-26

Արծրուն Հովհաննիսյանը՝ Նախիջևանի հատվածից հնարավոր ռազմական գործողությունների մասին 

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ  պատասխանելով հարցին,  թե Թուրքիան Ադրբեջանի հետ միասին լայնածավալ ռազմական գործողություններ է ծրագրում Նախիջևաի կողմից, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը  նշեց․ «Միգուցե նպատակներ ունեն, սակայն վաղաժամ է հստակ հայտարարություններ անել ռազմական գործողություններ ունենալու ծրագրերի մասին»:

«Ամեն դեպքում, ՀՀ զինված ուժերը պատրաստ են ՀՀ ամբողջ սահմանագոտին պաշտպանել ցանկացած ոտնձգությունից»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է փաստին, որ «Չմիավորված պետությունների շարժման բյուրոն» իր հայտարարությամբ սատարել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան ՀՀ սահմանի դեմ, Հովհաննիսյանը նշեց. «Հարցը քաղաքական է, ես այնքան էլ լիազորված չեմ քաղաքական հարցերին պատասխանել, բայց չեմ կարծում, թե բյուրոն առաջին կազմակերպությունն էր, որ մեզ մեղադրում էր: 

Ադրբեջանի դաշնակից պետությունների կողմից մեղադրանքներ էլի են հնչել: 

Մեր դիվանագիտական աշխատանքի շնորհիվ նաև քաղաքակիրթ աշխարհի, պետությունների մի մասն ավելի սթափ ու ավելի ճիշտ գնահատական է տվել և մեղադրել ադրբեջանական կողմին, մասնավորապես խաղաղ բնակչությանը հրետակոծելու մեջ:

Այնպես էլ չեմ կարծում, թե առանձին առանձին բոլոր մեղադրողներին պետք է պատաս[անել»,-հավելեց Հովհաննիսյանը»:

 

Աղբյուր՝ yelaket.am

 

Դիտվել է 90224անգամ
Վերջին լուրեր