Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հուլիս / 2020 : 15-04

Պեսկովը հայ-ադրբեջանական սահմանագոտու իրավիճակի կարգավորման մասին 

ՌԴ-ն հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը կկարգավորվի հնարավորինս արագ, եւ այս հակամարտության շուրջ զգայական ֆոնը կվերադառնա նորմալ հուն:

Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով տեղեկությունները Մոսկվայում առեւտրի վրա այս հակամարտության ազդեցության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները, որոնք ՌԴ քաղաքացիություն ունեն, ռուսաստանյան հանրության հարգարժան անդամներն են, բայց ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի կարող այս [ռուսաստանցի] քաղաքացիներին անտարբեր թողնել:

«Մենք հույս ունենք, որ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի, եւ այսպիսով զգայական ֆոնը կվերադառնա նորմալ հուն»,- շեշտել է Պեսկովը:

Դիտվել է 20930անգամ
Վերջին լուրեր