Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հուլիս / 2020 : 17-00

«Ինչ սրտով թողնենք նորակոչիկներին ու գնանք». զորացրվել չցանկացող զինծառայողներ (տեսանյութ)

 

Բանակ ինֆոն տեսանյութ է հրապարակել, որտեղ զինծառայողները, որոնց զորացրման ժամանակն է, արդեն քննարկում են, թե ինչ սրտով գնան, անփորձ նորակոչիկներին ինչպես միայնակ թողնեն.

«Երկու տարի մենք ինչ ստեղ ենք, այս օրվա համար ենք ծառայել, այս օրվա համար ենք պատրաստվել: Մենք զենքին լավ տիրապետում ենք: Ու հիմա չենք կարող իրենց թողնել, ինչքան էլ մեր օրը լրացել է»,- նշում է զինծառայողներից մեկը:

Զինծառայողներից մեկն էլ նշում է, որ մինչեւ այս հարցին լուծում չտան, գնալու իրավունք չունեն: Չեն կարող իրենց ավագ ընկերներին թողնել ու հեռանալ:

Նրանք վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է լինելու:

Հիշեցնենք, որ այսօր ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ զորացրման ենթակա զինվորները դիմել են ծառայությունը շարունակելու խնդրանքով:

Դիտվել է 79167անգամ
Վերջին լուրեր