20 / Հուլիս / 2020 : 19-47

Կներկայացվեն ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու սարքերի մնացորդները

ՀՀ պաշտպանության նախարարությունը հուլիսի 21-ին, ժամը 13:00-ին, հրավիրում է ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին այցելել ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարան, որտեղ կներկայացվեն վերջին օրերին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մնացորդները:
Այցելության ընթացքում, հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նպատակով, խնդրում ենք կրել դիմակներ:

Դիտվել է 20816անգամ
Վերջին լուրեր