Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հուլիս / 2020 : 09-46

Ռուսական ռադիոլոկացիոն կայանը ծածկել է Հայաստանի տարածքը օդային հարվածներից

Ռուսական ռադիոլոկացիոն կայանը ծածկել է Հայաստանի տարածքը օդային հարվածներից։ «Կոնտեյներ» կայանը, որը ռուս զինվորականների կողմից գործարկվել է մի քանի ամիս առաջ, ամբողջովին ծածկում է Հայաստանի տարածքը ցանկացած արտաքին սպառնալիքներից, գրում է Avia-Pro-ն։

Որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ՝ Հայաստանը իրավունք ունի ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում օգնություն ստանալ Ռուսաստանից, եւ, հետեւաբար, Ռուսաստանը «Կոնտեյներ» ՌԼԿ-ի եւ ՀՕՊ/ՀՌՊ միջոցների տեսքով իր «հովանոցով» հեշտությամբ ծածկում է այս երկրի տարածքը՝ օդային հարվածների ցանկացած սպառնալիքների վերաբերյալ օպերատիվ տվյալներ տրամադրելով։

 

Փորձագետները նշում են, որ Հայաստանի համեմատաբար թույլ հակաօդային պաշտպանության համակարգը, օգտագործելով օդային թիրախները հայտնաբերելու Ռուսաստանի հնարավորությունները, կարող է նաեւ հարվածներ հասցնել երկար հեռավորություններից արձակված ադրբեջանական անօդաչու սարքերին, այդ թվում՝ խոսքը վերաբերում է նաեւ օրեր առաջ Հայաստանի զինվորականների խփած Hermes 900 անօդաչուին:

«Ամբողջ այն էլեկտրոնիկան, որով բառացիորեն լցված է իսրայելական Hermes 900 անօդաչուն, բավական կլիներ, որ այն հեշտությամբ աննկատ մնար այն վայրում, որտեղ նրան հարվածել էին, սակայն, ըստ երեւույթին, դրոնի թռիչքը մանրամասն վերահսկվել է, եւ, ամենայն հավանականությամբ, հենց դրա օդ բարձրանալու պահից»,- ասել է թերթի վերլուծաբանը:

Փորձագետները նշում են, որ այս պահի դրությամբ կողմերը առայժմ չեն օգտագործում ռազմական ավիացիայի միջոցներ, սակայն, չնայած Ադրբեջանի սպառազինության ռազմական ավիացիայի միջոցների մեծ թվին, լինելով ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանն ակնհայտորեն իրավիճակը վերահսկելու ավելի շատ հնարավորություններ ունի:

Դիտվել է 649730անգամ
Վերջին լուրեր