ՀՀ Զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները (լուսանկարներ)
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվեց հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:
Մի քանի օր տեւած հակամարտության ժամանակ հայկական զինված ուժերը բազմաթիվ ադրբեջանական ԱԹՍ-ներ են խոցել:
Մարտական գործողությունների կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա։
Ընդհանուր առմամբ ՀՀ Զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 10-ից ավելի անօդաչու թռչող սարքեր:
Դիտեք նաև
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մնացորդները. Լուսանկարներ