Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հուլիս / 2020 : 14-55

Ադրբեջանի կողմից՝ հայկական 2 ԱԹՍ խոցելու մասին լուրը կեղծ է

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն այսօր՝ հուլիսի 21-ին,  հայտարարություն է տարածել, թե իբր ՀՀ Զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը գիշերը փորձել են հետախուզական թռիչքներ իրականացնել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ըստ տեղեկության՝ ադրբեջանական ՀՕՊ ստորաբաժանումների կողմից  երկու ԱԹՍ-ներն էլ անհապաղ հայտնաբերվել և ոչնչացվել են։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» ՀՀ ՊՆ-ից հայտնեցին, որ տարածված լուրը կեղծ է։ Եթե այդպիսի դեպք լիներ, առաջինը ՀՀ ԶՈՒ-ն կհայտներ այդ մասին։
 

Հիշեցնենք՝ 2020 թվականի հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը դիմեցին սադրանքի հայ-ադրբեջանական պետական սահմանի հատվածում՝ Ուազ տեսակի ավտոմեքենայով մոտենալով հայկական դիրքերին։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինվորները, թողնելով մեքենան միջդիրքային հատվածում, հեռացան։

Կարճ ժամանակ անց ադրբեջանի զինված ուժերը սկսեցին հրետակոծել հայկական դիրքերն ու սահմանամերձ գյուղերը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»

Դիտվել է 14219անգամ
Վերջին լուրեր