Հակառակորդի հատուկ նշանակայինները, բացի կորուստներից, ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ. Մանրամասներ՝ գիշերվա հարձակումից

Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը «Անվախ» դիրքի ուղղությամբ:
Հայկական զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:
Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները, բացի կորուստներից, ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
ՀՀ ՊՆ