22 / Հուլիս / 2020 : 13-35

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն՝ կորոնավիրուսից մահացած բժշկուհու մասին

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է բժշկուհի 59-ամյա Սիրանուշ Հարությունյանը։ Նա աշխատում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ:

Շատ-շատերն են շնորհակալ այսօր վաստակաշատ բժշկուհու պատասխանատու և նվիրումով աշխատանքից, հոգատար վերաբերմունքից:

Տիկին Հարությունյանն իր գործի անմնացորդ նվիրյալն էր և միշտ հավատարիմ էր իր երդմանը: Ավաղ, այս դժվարին փորձությամբ անցավ նաև նրա ընտանիքը՝ կրելով սիրելի մարդու անժամանակ ու անդառնալի կորուստը:

Առողջապահության ոլորտի աշխատակիցները կիսում են իրենց գործընկերոջ՝ հարգված բժշկուհի Սիրանուշ Հարությունյանի ընտանիքի վիշտը: Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Դիտվել է 254979անգամ
Վերջին լուրեր