ՊՆ խոսնակը՝ հակառակորդի զինծառայողների՝ ծուղակում մնալու վերաբերյալ
Ծուղակ ընկնելը մարտավարական իրավիճակ է, որը տվյալ դեպքում կապված էր ինչպես տեղանքի, այնպես էլ օրվա ժամի և ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների վարած գործողությունների բնույթի հետ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով հարցին, թե հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման քանի զինծառայող է մնացել ծուղակում և ինչ է եղել նրանց հետ հիմա:
Շուշան Ստեփանյանը նշեց, որ այլ մանրամասները հայտնելը նպատակահարմար չէ:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել էր հերթական հարձակումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:
Հայկական կողմը կորուստներ չունի»,- տեղեկացրել էր նա: