Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել է 192 մլն դրամ

Հուլիսի 17-ից մինչև 22-ը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերությունների գումարը կազմել է 192 մլն դրամ։
Այս մասին տեղեկացնում է Զինծառայողների ապահովագրման հիմնադրամը։

• Շուրջ 192,000,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 27 %-ը, Paypal-ի միջոցով ` 12%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 61%-ը
• Ավելի քան 2500 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 59%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 17%-ը
• Շուրջ 48 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից