23 / Հուլիս / 2020 : 13-56

Հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակը փաստագրվել է․ ՊՆ խոսնակ

 

Հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակը փաստագրվել է , հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

 

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակն ամբողջությամբ փաստագրվել է, և այժմ ընթացող ՀՕՊ վարժանքների շրջանակներում արտապլանային կարգով իրականացվում են օբյեկտիվ հսկման միջոցների արխիվների ուսումնասիրություններ։

 

Հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները»,- գրել է նա։

Դիտվել է 12626անգամ
Վերջին լուրեր