Ջալալ Հարությունյանը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել զինծառայողների բարձրացրած հարցերին

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ հուլիսի 23-ին կայացել է ընդունելություն, որին մասնակցում էին նախապես հերթագրված քաղաքացիներ և մի խումբ զինծառայողներ:
Բանակի հրամանատարը ծանոթացել է նրանց հուզող խնդիրներին, որոնք վերաբերում էին բնակ-կենցաղային պայմանների բարելավմանը, իրավական, սոցիալական և այլ ոլորտներին:

Ջալալ Հարությունյանը ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է քննարկել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել զինծառայողների և քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին:
Մի շարք հարցեր էլ իրենց լուծումները ստացել են հենց հանդիպման ընթացքում:
