23 / Հուլիս / 2020 : 17-49

Ջալալ Հարությունյանը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել զինծառայողների բարձրացրած հարցերին

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի  մոտ հուլիսի 23-ին կայացել է ընդունելություն, որին մասնակցում էին նախապես հերթագրված քաղաքացիներ և մի խումբ զինծառայողներ:

Բանակի հրամանատարը ծանոթացել է նրանց հուզող խնդիրներին, որոնք վերաբերում էին բնակ-կենցաղային պայմանների բարելավմանը, իրավական, սոցիալական և այլ ոլորտներին:

 

 

 

Ջալալ Հարությունյանը ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է քննարկել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել զինծառայողների և քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին:

Մի շարք հարցեր էլ իրենց լուծումները ստացել են հենց հանդիպման ընթացքում:

Դիտվել է 63478անգամ
Վերջին լուրեր