Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հուլիս / 2020 : 19-23

Այսօր մահացած զինծառայող Արթուր Մուրադյանի ընտանիքին կտրամադրվի 58 մլն դրամ հատուցում

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի հայրենակիցներ,

Ինչպես տեղեկացրեց Պաշտպանության նախարարությունը հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ):

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին Հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարվա ընթացքում:

Հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով»:

 

Կարդացեք նաև

Մահացել է օրերս Տավուշում ծանր վիրավորում ստացած զինծառայողը 

 

 

 

Դիտվել է 131513անգամ
Վերջին լուրեր