Մեր գրականությունը ոնց որ ինչ-որ տեղա գնում. Աշոտ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, Ֆեյսբուքի իր էջում կիսվել է օգտատեր Սեյրան Գրիգորյանի` ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված Հայոց լեզվի և գրականության չափորոշչի վերաբերյալ գրառմամբ, որում ասվում է. ««Գրականություն» անկապ առարկայի նոր ծրագրի հեղինակները որոշել են, որ հայկական դպրոցի 12-դ դասարանցի պատանիները Նարեկացու «Մատյանի» փոխարեն պիտի կարդան և վերլուծեն ժամանակակից գռեհկաբան արձակագիր ոմն Արմեն Օհանյանի ստեղծագործությունները։ Վայելե՛ք այս աղբը, սիրելի՛ երեխաներ»:
Աշոտ Փաշինյանը նաև կից գրառում է կատարել.
«Մեր գրականությունը ոնց որ ինչ որ տեղա գնում...
Ստեղ ստեղծած տարածության մեջ
«Աղբ»-ը երևի
Լօկ
Տառակույտա..
Դե եկեք համաձայնեք, էսօր ով չի տկլորվում...»:
