«Ալիևն ու Բյուլբյուլօղլին ամեն ինչ անում են Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար»․ Ռուսաստանի հայերի միություն

Ռուսաստանում հայերի միությունը Facebook սոցցանցի իր էջում անդրադարձել է գիշերը Մոսկվայում հայերր վրա ադրբեջանցիների հարձակումներին։
«Իլհամ Ալիևն ու Բյուլբյուլօղլին ամեն ինչ անում են Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար։ Նրանց աջակցող հանցագործները գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հարձակվել են հայերի վրա, ընդ որում` ծեծել են նաև մի ադրբեջանցու՝ նրան շփոթելով հայի հետ։
Մոսկվայի հատուկ ջոկատայինները ձերբակալել են 50-ից ավելի ադրբեջանցի հանցագործների։
Ռուսաստանում հայերի միությունը հորդորում է լինել զգոն և չտրվել սադրանքների` միաժամանակ նշելով, որ ադրբեջանցիների վայրագությունների մասին տեղեկություններ են գալիս նաև աշխարհի այլ երկրներից»,- նշվում է հայտարարության մեջ։
Տարբեր երկրներում ապրող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Բախումներ են գրանցվել Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Լիտվայում և այլ երկրներում։