Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հուլիս / 2020 : 12-07

Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը դիմում է Հայաստանին և Ադրբեջանին

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դիմել է Հայաստանին և Ադրբեջանին՝ հորդորելով երկխոսություն սկսել և չհետևել ծայրահեղականների առաջնորդությանը, գրում է Gazeta-ն՝ հղում անելով Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու կայքում հայտնված հայտարարությանը։

«Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին հակամարտության կողմերին կոչ է անում երկխոսություն սկսել։ Կոչ եմ անում ձեզ՝ չհետևել այն ուժերի առաջնորդությանը, որոնք օգտվում են Կովկասում լարվածության աճից»,- նշվում է հայտարարության մեջ:

Ըստ նրա՝ Կովկասում նոր պատերազմը կհանգեցնի ահաբեկչության և ծայրահեղականության, որը երկար ժամանակ կզրկի տարածաշրջանը խաղաղությունից ու հանգստությունից։ Պատրիարք Կիրիլը հայտնել է, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին աղոթում է հակամարտության շուտափույթ կարգավորման համար:

Դիտվել է 28455անգամ
Վերջին լուրեր