24 / Հուլիս / 2020 : 16-40

Փոփոխություններ` COVID-19-ով ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզում

COVID-19-ով ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Քարտեզն ավելի ինտերակտիվ է և հագեցած լրացուցիչ տեղեկություններով: Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ, ±0-100մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով:

Մասնավորապես, սեղմելով դեպքի վրա, կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը:

Կարող եք ներբեռնել նաև քարտեզի հավելվածը, որից օգտվելն ավելի հարմար է:

Ներբեռնել հավելվածը։

Քարտեզի հղումը։

Դիտվել է 75839անգամ
Վերջին լուրեր