Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Հուլիս / 2020 : 17-01

Մոսկվայում BMW մակնիշի մեքենայի հայ վարորդին ադրբեջանցիները դանակի երկու հարված են հասցրել մեջքին, ուղևորն ունի կոտրվածքներ (տեսանյութ)

Այս գիշեր ադրբեջանցիների կողմից Մոսկվայում BMW մակնիշի մեքենայի վրա կատարված հարձակման հետեւանքով տուժել է երկու հայ՝ մեկը դանակահարվել է, մյուսն ստացել կոտրվածքներ։ 

«Փաստինֆոն» հեռախոսազրույց է ունեցել ջարդուխուրդ եղած BMW մակնիշի մեքենայի նախկին սեփականատիրոջ հետ: Վերջինս պատմեց որ մեքենան վաճառել էր հարազատ մարդու՝ վարորդը ՌԴ քաղաքացի է՝ ազգությամբ հայ։ Դեպքի ժամանակ մեքենայի մեջ՝ նոր սեփականատերը եղել է ընկերոջ հետ եւ երկուսն էլ դաժան բռնության ենթարկվել։

«Վարորդը և մեքենայի մեջ գտնվող ուղևորը մարմնական վնասվածքներ են ստացել. վարորդին երկու անգամ դանակով հարվածել են մեջքին։ Ուղևորը 30 տարեկան է, ունի դիմածնոտային և կողերի կոտրվածք։ Հիմա վարորդի վիճակը դրական է և գտնվում է ոստիկանությունում»։

Մեր զրուցակիցը պատմեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանը զանգել է իրեն եւ ինքը տրամադրել է տուժած հայերի տվյալները՝ խոստացել ամեն հարցում աջակցել:

Մեքենայի նախկին սեփականատերը կատարվածը համարում է վայրագություն ։

«Մեքենայի դիմացը փակել են, հետևից մոտեցել և գլխին հարվածել»։

«Ռուսաստանի հայ համայնքը հարցը այսպես չի թողնելու», - ասում է երիտասարդը, պլանավորում են հարցը բարձրաձայնել, այդ թվում ցույցերի միջոցով։

Դիտվել է 87095անգամ
Վերջին լուրեր