25 / Հուլիս / 2020 : 19-51

«Խտրականություն այլևս չի լինելու». «Ֆուդ սիթիի» սեփականատերերի հայտարարությունը

Киевская площадь ընկերությունների խմբի, որի կազմում է նաև «Ֆուդ սիթի» շուկան, սեփականատերերը և ղեկավարները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ բոլոր հաստատություններում պահպանելու են հավասարության սկզբունքը՝ անկախ աշխատակիցների ազգությունից։ Հայտարարությունը իր Ֆեյսբուքի էջում հրապարակել է Ռուսաստանի հայերի միությունը:

 Նշվում է, որ իրենց համար առաջնային է լինելու աշխատակիցների համար հարմարավետ և անվտանգ պայմանների ստեղծումը:

Շուկայի ղեկավարները վստահեցնում են, որ իրենց գործունեության գլխավոր սկզբունքները ՌԴ օրենսդրության պահպանումն ու սպառողների, գործընկերների և վարձակալների շահերի պաշտպանությունն են:

Նշենք, որ «Ֆուդ սիթի» շուկայի սեփականատերերն ադրբեջանցի ֆերմերներ Գոդ Նիսանովն ու Զարահ Իլիևն են:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանում գործող ադրբեջանական շուկայից` «Ֆուդ սիթիից», հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարները հանել էին։

Հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողություններից բացի, ադրբեջանցիներն օրեր առաջ հայերի դեմ «ծիրանային պատերազմ» սկսեցին Մոսկվայում։

Եվ արդեն մի քանի օր ադրբեջանցիները բացահայտ սադրիչ գործողությունների են դիմում աշխարհի հայաշատ երկրներում, ընդդեմ հայերի, ինչպես նաև Ռուսաստանում։

 

Դիտվել է 229524անգամ
Վերջին լուրեր