27 / Հուլիս / 2020 : 16-45

Ռուսաստանի բանակը մեծ զորավարժություններ է սկսում Կովկասում

Ռուսաստանի զինված ուժերը Կովկասյան լեռնաշղթայի երկու ստորոտներում զորավարժություններ են սկսում։ Ներգրավվելու են ինչպես բուն Ռուսաստանի, այնպես էլ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ռազմաբազաների ստորաբաժանումները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկկողմանի գումարտակային վարժանքներին ներգրավվելու են ցամաքային զորքեր, օդային ու հակաօդային ստորաբաժանումներ, հրետանի, տանկեր և այլ ռազմական տեխնիկա ու միջոցներ։

Այս զորավարժություններով Ռուսաստանի բանակը նախապատրաստվելու է «Կովկաս-2020» խոշորամասշտաբ զորավարժություններին։

Դիտվել է 219850անգամ
Վերջին լուրեր