ՊՆ խոսնակը՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց:
Չինարի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ
Ցղունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ
Զանգակատուն, Չիվա ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 13 անգամ»,-նշել է նա։