28 / Հուլիս / 2020 : 10-03

Ակնհայտ է, որ օրեր շարունակ դիպուկահար խմբերը սահմանի բոլոր ուղղություններով փորձել են մեզ կորուստ հասցնել. Տիգրան Աբրահամյան

6 օր առաջ էի գրել, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը որպես տակտիկական լուծում գործի է դնելու դիպուկահար խմբերին։

Ցավոք հուլիսի 27-ին զոհ ունեցանք, բայց դա չի նշանակում, որ թշնամին միայն գիշերն է գործել։ Ակնհայտ է, որ օրեր շարունակ դիպուկահար խմբերը սահմանի բոլոր ուղղություններով փորձել են մեզ կորուստ հասցնել։

Այս իրավիճակը դեռ կշարունակվի, ընդ որում՝ թիրախները շատ տարբեր են։

Զգոնությունը պետք է պահել, կրակակետերը՝ լռեցնել։

Տիգրան Աբրահամյան

Դիտվել է 24702անգամ
Վերջին լուրեր