Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք, ինչը կապակցված է Մարտակերտում հաստատված օջախի հետ:
Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի:
Բժիշկների գնահատմամբ՝ 9 հիվանդի վիճակը ծանր է, 8-ինը՝ միջին ծանրության:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 217 մարդու մոտ, որից 154-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 62, ընդհանուր մեկուսացված է 126 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 217 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 4 991 փորձանմուշի հետազոտություն:
Արցախի տեղեկատվական շտաբ