28 / Հուլիս / 2020 : 17-23

Ադրբեջանական ուժերը հարձակվել են այն ուղղությամբ, որտեղ շատ հայկական գյուղեր կան․ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԲԿ-ին

 

Հայ ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է: Այս մասին ՌԲԿ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ցավոք Ադրբեջանի Զինված ուժերը շարունակում են խախտել կրակի դադարեցման ռեժիմը, բայց հրաձգության այն մակարդակը, որն այսօր ունենում ենք, կարելի է ասել, որ նորմա է վերջին տասնամյակների կտրվածքով»:

Հարցին, թե ում է ձեռնտու եղել հուլիսի 12-ին սկսված սրացումները, Փաշինյանը նշել է, որ պետք է հղում անել փաստերին. «Ադրբեջանի, Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հայտարարությունը վերջին շրջանում շարունակում էր աճել, իսկ իրադարձություններից մոտ մեկ շաբաթ առաջ Ալիևը փաստացի սպառնաց դուրս գալ բանակցային գործընթացից: Նա ասաց, որ հիմա միջազգային հարաբերություններում առաջին տեղում ուժն է: Այսինքն, ուժը միակ միջոցն է հարցերը լուծելու համար: Կա ևս մեկ նյուանս, թե ինչու նրանք հարձակվեցին Տավուշի մարզի ուղղությամբ»:

Փաշինյանը նշեց, որ Ալիևը երկար ժամանակ իր ժողովրդին խոստանում էր ԼՂ հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով. «Վերջին տասնամյակում Ադրբեջանի ղեկավարությունը մի քանի միլիարդ դոլար է ծախսել զինված ուժերի վրա: Դրա համար Ալիևը ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում իր ժողովրդին բացատրել, թե ինչու են այն գումարները, որոնք կարող էին ծախսվել երկրի բնակչության բարեկեցության վրա, ծախսվել են բանակի վրա:

Հարձակումից մեկ շաբաթ առաջ այնտեղ բացատրեցին, որ չեն կարող Արցախի ուղղությամբ հարձակվել, քանի որ ԱՀ-ի ԶՈւ-երը համապատասխան սարքեր են դրել շփման գծում և ադրբեջանական ուժերի ցանկացած շարժ տեսանելի է լինում հայկական կողմի համար»:

Փաշինյանը նաև նշել է, որ Արցախի հետ սահմանին ադրբեջանական գյուղեր կան, ուստի ադրբեջանցիները հարձակվել են այն ուղղությամբ, որտեղ այդքան մեծ բնակչություն չունեն. «Այդ ուղղությամբ միայն մեկ ադրբեջանական գյուղ կա, իսկ հայկական գյուղեր շատ կան: Կարծում եմ, որ հենց դա է պատճառը, որ հարձակումը տեղի է ունեցել հենց այդ ուղղությամբ»:

Կարդացեք նաև

Ես Ալիևին մի քանի անգամ խորհուրդ եմ տվել մեզ հետ չխոսել սպառնալիքի լեզվով. Նիկոլ Փաշինյանը՝ ՌԲԿ-ին 

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է  Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը 

Դիտվել է 45832անգամ
Վերջին լուրեր