28 / Հուլիս / 2020 : 18-04

Ես Ալիևին մի քանի անգամ խորհուրդ եմ տվել մեզ հետ չխոսել սպառնալիքի լեզվով. Նիկոլ Փաշինյանը՝ ՌԲԿ-ին

Ադրբեջանի ղեկավարը վերջին 15 տարիների ընթացքում զարգացնում է այն քաղաքականությունը, որ ԼՂ հակամարտությունը կլուծեն ուժային ճանապարհով: ՌԲԿ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես մի քանի անգամ՝ և՛ հրապարակային, և՛ աշխատանքային միջավայրում Ալիևին խորհուրդ եմ տվել մեզ հետ չխոսել սպառնալիքի լեզվով, քանի որ դա չի բերելու որևէ արդյունք: Իսկ նրա քաղաքականությունն այն է, որ Ադրբեջանը հզոր բանակ ունի, երբ պետք լինի 24 ժամում կլուծեն ԼՂ հակամարտությունը:

Նրանք այդպիսի միֆ են ստեղծել վերջին 15 տարվա ընթացքում:

Իսկ վերջին իրադարձություններին նյարդային կերպով են արձագանքում, քանի որ այդ միֆը փլուզվեց: Փլուզվեց, քանի որ ՀՀ ԶՈՒ-երն այնպիսի պատասխան տվեցին, որ շատերը չէին սպասում, նույնիսկ՝ Հայաստանում»,-ասաց նա:

Վարչապետի խոսքերով, Հայաստանում և մասնավորապես բանակում իրականացված բարեփոխումները շատ արդյունավետ են:

 

Կարդացեք նաև առնչվող հոդվածները

 Նիկոլ Փաշինյանը պատասխանել է  Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը 

Ադրբեջանական ուժերը հարձակվել են այն ուղղությամբ, որտեղ շատ հայկական գյուղեր կան․ Նիկոլ Փաշինյանը՝ ՌԲԿ-ին 

Դիտվել է 41684անգամ
Վերջին լուրեր