29 / Հուլիս / 2020 : 12-25

Ո´չ Բաքուն, ո´չ Ստամբուլը չեն կարող Ռուսաստանում թելադրել իրենց կանոնները. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը հուլիսի 28-ին հանդիպել է Մոսկվայի հարավ-արևելքի և Մերձմոսկվայի հարակից շրջանների հայ համայնքների հետ, որտեղ վերջերս մի խումբ ադրբեջանցիներ կազմակերպված հարձակումներ էին իրականացրել տեղի հայ բնակիչներ վրա։

Հանդիպման վայրն ընտրվել է Կապոտնեի «Սայաթ Նովա» ռեստորանային համալիրը, որի վրա ուրբաթ օրը հարձակման փորձ էին արել մի խումբ ադրբեջանցիներ:

Հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի ավելի քան 250 ներկայացուցիչներ, ՌԴ նախագահի աշխատակազմի և Ռուսաստանի Դաշնության ազգությունների գործերի դաշնային գործակալության ներկայացուցիչներ, Կամչատկայի, Իվանովոյի, Տվերի և այլ տարածաշրջանների Ռուսաստանի հայերի միության մարզային գրասենյակների ղեկավարներ:

Արա Աբրահամյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է բախումների օրերին Ռուսաստանի Հայերի միության ձեռնարկած քայլերը, որոնք եղել են պետական մարմինների, իրավապահների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ ադրբեջանական սփյուռքի ղեկավարների հետ համագործակցությամբ:

«Աշխարհի 10 միլիոնանոց հայկական համայնքն այսօր զինվոր է, պատրաստ պաշտպանելու Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգություններից»,- ասել է Արա Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները բոլորին ցույց են տվել, որ Ռուսաստանում գործում են ռուսական օրենքներ, և ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Ստամբուլը չեն կարող այնտեղ թելադրել իրենց կանոններ:

Դիտվել է 11345անգամ
Վերջին լուրեր