29 / Հուլիս / 2020 : 19-27

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել, նա 4 երեխա ունի

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել:Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետ Լեւոն Առաքելյանը` նշելով, որ վիրավորում ստացածը համագյուղացի է:

«Գիշերը ժամը 2-ի կողմերը հենակետում է եղել, մոտավորապես ժամը 2-3-ի սահմանում է եղել դեպքը, ոտքի շրջանում թեթեւ վնասվածք է ստացել: Նա 4 երեխա ունի, 39 տարեկան է»,-ասց գյուղապետը նշելով, որ վիրավորում ստացած զինծառայողն այժմ Բերդի հոսպիտալում է:

Դիտվել է 169180անգամ
Վերջին լուրեր