29 / Հուլիս / 2020 : 19-36

Մեր պիկը եղել է հուլիսի 6-ին․ Արսեն Թորոսյան

Ժամանակին շատ էր խոսվում պիկի մասին: Մեր տվյալներով ամենաշատ ակտիվ պացիենտ մենք ունեցել ենք հուլիսի 6-ին: Մենք այդ օրվանից հետո ամեն օր ավելի քիչ պացիենտ ենք ունեցել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց` եթե հակահամաճարակային կանոնները քաղաքացիների կողմից պահվեն, տեմպը կմնա այսօրվա տեմպի մակարդակին, կարող է նաև ավելի արագանալ:

Նախարարը նաև հայտնեց, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնը եւ Դիլիջանի բժշկական կենտրոնը օգոստոսի մեկից հավանաբար կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։

Նրա խոսքով՝ եւս 3 բժշկական կենտրոն Երեւանում մոտակա 7-10 օրերի ընթացքում համաճարակային իրավիճակի կայունացման նույն տեմպի պահպանման դեպքում նույնպես կդադարեն միայն կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժմամբ զբաղվել եւ կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին։

Թորոսյանի խոսքով՝ բուժման մեջ գտնվող պացիենտների թիվն այժմ նվազում է, եւ հիվանդանոցներում կան բազմաթիվ ազատ մահճակալներ՝ թե «սովորական», թե վերակենդանացման բաժանմունքներում։

Այս պատճառով պլանավորվում է աստիճանաբար գնալ դեպի մահճակալային ֆոնդի հետծավածման, սակայն պատրաստ լինելով 1-2 օրվա այն նորից նույն ծավալով աշխատացնելու, եթե իրավիճակը կրկին փոխվի։ Նախարարի խոսքով, եթե դեպքերի թվերը նորից սկսեն աճել եւ հավելյալ մահճակալների կարիք լինի, 2700-2800-անոց մահճակալային ֆոնդը միշտ պատրաստ է լինելու 1-2 օրվա մեջ ծավալվելու։

Դիտվել է 12107անգամ
Վերջին լուրեր