30 / Հուլիս / 2020 : 18-06

 

Կորոնավիրուսից բուժաշխատողի մահվան դեպք է գրանցվել

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ: Այս մասին yelaket.am-ը տեղեկացավ  ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Ցավով պետք է հայտնենք, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ:

Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ:

Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին` ուժ ու համբերություն»:

Դիտվել է 13686անգամ
Վերջին լուրեր