Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Հուլիս / 2020 : 11-27

Տիգրան Ավինյանը դատական հայցի բավարարումից հետո ստացած փոխհատուցումն ուղղել է ուսանողների ուսման վարձի վճարմանը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դեռևս 2018թ. աշնանը դատական հայց էի ներկայացրել Politik.am կայքի դեմ զրպարտության համար: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, որով, բացի զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքումից, պահանջել էի նաև փոխհատուցում:

Ինչպես նախապես խոստացել էի, ամբողջ դրամական փոխհատուցումը` 1 մլն դրամ, ուղղել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը:

ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման գործում առանցքային է։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր անգամ պայքարելով զրպարտության ու ֆեյք նյուզի դեմ, ինչպես նաև կրթության զարգացման միջոցով մենք նպաստելու ենք արհեստավարժ և անաչառ լրագրության ավանդույթների կայացմանը»։

Դիտվել է 12692անգամ
Վերջին լուրեր