01 / Օգոստոս / 2020 : 16-11

Մենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի գրավյալ տարածքներն Ադրբեջանից. Արցախի նախագահ  (տեսանյութ)

Հարգելի՛ հայրենակիցներ

Քիչ առաջ վերադարձա Մարտունու շրջանից, որտեղ աշխատանքային հագեցած օրակարգ ունեի: Շրջանի համայնքների ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը:

Դրան կարելի էր և չարձագանքել, բայց մեր հայրենի հողում՝ այդ հողի մշակի ու պաշտպանի հետ զրույցում, մեկ անգամ ևս վերահաստատեցի այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք, հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու:

Իսկ աշխատանքային օրվա արդյունքներին կանդրադառնամ վաղը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 26059անգամ
Վերջին լուրեր