01 / Օգոստոս / 2020 : 17-15

Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ ստացել են ավտոմեքենաներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության կողմից կազմակերպած մի խումբ ազատամարտիկների «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների տրամադրման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացրեցրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել կազմակերպության արդյունավետ գործունեության  և ազատամարտիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար:

Նախագահի խոսքով՝ Արցախյան ազատամարտի մասնակիցների նկատմամբ պետական հատուկ քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ և տարեցտարի այդ ուղղությամբ տարբեր գործիքակազմեր են կիրառվելու:

Դիտվել է 23769անգամ
Վերջին լուրեր