03 / Օգոստոս / 2020 : 09-45

ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ Հայաստանի սահմանին թուրքական կործանիչների մոտենալու լուրերի մասին

Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:

Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ:

Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ

Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

 

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

 

 

Կարդացեք առնչվող հոդվածը՝

Թուրքական F-16 կործանիչները Հայաստանի մայրաքաղաքին են մոտեցել օդային հարվածի հեռավորության վրա 

Դիտվել է 264950անգամ
Վերջին լուրեր