Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Օգոստոս / 2020 : 11-32

Բորիս Նեմցովի 18-ամյա դուստրն ամուսնացել է հայի հետ (լուսանկարներ)

Հանգուցյալ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ 18-ամյա Դինա Նեմցովան ու նրա ընտրյալը՝ Դմիտրի Մաթեւոսովը, ծրագրում էին ամուսնանալ հաջորդ տարի, բայց որոշել են շտապել։

 

Ուրախալի իրադարձության մասին անձնական միկրոբլոգում հայտնել է քաղաքական գործչի նախկին ընտրյալը՝ լրագրող Եկատերինա Օդինցովան՝  հրապարակելով լուսանկար ու շնորհավորելով․  «Դինա եւ Դիմիտրի, շնորհավորում եմ օրինական ամուսնության առիթով։ Երջանիկ եղեք, իմ երեխաներ»,- նշել է Օդինցովան։

 

Ավելի վաղ Բորիս Նեմցովի դուստրը նշել է, որ վաղ ամուսնության հարցում ոչ մի սարսափելի բան չի տեսնում։ Դինա Նեմցովան հայտնել է, որ վստահ է սիրելիի ընտրության հարցում։

 

Դմիտրին եւ Դինան միասին են արդեն երեք տարի։ Մաթեւոսովը Նեմցովային առաջարկություն է արել հունիսին։ Երիտասարդները նույնիսկ չէին քննարկում միասին ապրելու հնարավարությունը։ Հարսնացուն խիստ դաստիարակություն է ստացել եւ չէր կարող տեղափոխվել սիրելիի բնակարան առանց անձնագրում կնիքի։

Դիտվել է 58459անգամ
Վերջին լուրեր