ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԿԵՐԱԿՆ ԱՐՑԱԽՈՒՄ (ԱԵԳՄՄ-ն 5 տարեկան է)
«ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԿԵՐԱԿՆ ԱՐՑԱԽՈՒՄ» ֆիլմը պատմում է Արցախում ակտիվ գործունեություն ծավալող «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության 5-ամյա գործունեության մասին: Առաջնորդվելով «ԳԻՏԵԼԻՔՆ ՈՒԺ Է» կարգախոսով` անցած 5 տարիների ընթացքում Կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել են 4 տասնյակից ավելի գիտակրթական և ռազմահայրենասիրական ծրագրեր, որոնցից առնվազն երեքն ունեն միջազգային ճանաչում և կրում են շարունակական բնույթ: Դրանք են`
1. «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ» ամենամյա միջազգային գիտաժողովը Ստեփանակերտում,
2. «ԱՐՑԱԽԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» կայքը (www.artsakhlib.am),
3. «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականը: ԱԵԳՄՄ-ի 5-ամյա գործունեության արդյունքում հիմնադրվել է «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտը, որի առաքելությունն է «զարգացնել գիտությունն Արցախում, արդյունքները ներդնել երկրի կենսագործունեության համար ռազմավարական նշանակություն ունեցող բնագավառներում՝ ամրապնդելով հայոց պետականությունը, և գիտության դիվանագիտության միջոցով նպաստել Արցախի Հանրապետության ճանաչելիության բարձացմանն ու միջազգային ճանաչմանը»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում