Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Օգոստոս / 2020 : 11-05

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
 

Օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որոնցից 30850-ն` առողջացած, 770-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 170012 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 288 նոր դեպք և 478 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Առողջապահության նախարարություն

Դիտվել է 89192անգամ
Վերջին լուրեր