05 / Օգոստոս / 2020 : 14-24

Պուտինը՝ Բեյրութի պայթյունի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի նախագահ Միշել Աունին՝ մարդկային զոհերի, մեծ թվով վիրավորների և մասշտաբային փլուզումների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

«Ռուսաստանը կիսում է Լիբանանի ժողովրդի վիշտը: Խնդրում եմ փոխանցել իմ կարեկցանքի և աջակցության խոսքերը զոհվածների ընտանիքներին և ընկերներին, ինչպես նաև արագ ապաքինման մաղթանքներս բոլոր տուժածներին»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ուժեղ պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ պայթյունի արդյունքում զոհերի թիվը հասել է 78-ի, տուժել է ավելի քան չորս հազար մարդ։

Դիտվել է 23074անգամ
Վերջին լուրեր