Ինչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում կորոնավիրուսով վարակվելուց հետո․ մանրամասներ

Ինչ փոփոխություններ են տեղի ունենում մարդու օրգանիզմում կորոնավիրուսով վարակվելուց հետո և ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ կապված թոքերի հետ: Այս մասին նկարագրել է բժիշկ Դարյա Սիտովսկայան, հայտնում է RT- ն:
«Թոքերը վնասվում են ինչպես գրիպի դեպքում, միայն հիվանդության ծանր դեպքերում: Հիվանդությունն ընթանում է իր հունով, ունի իր պաթոգենեզը և ազդեցության իր կետերը։ Կորոնավիրուսը վնասում է թոքերի այն հատվածը, որը պատասխանատու է մարմնի թթվածնով հագեցվածության համար։
Մասնագետը հիշեցրել է, որ թթվածնային անբավարարության նկատմամբ ամենազգայունը մարդու ուղեղն է․ «Մարդը կարող է կորցնել գիտակցությունը»,-նշել է նա։
Բժիշկը շեշտել է, որ կորոնավիրուսից մահացած մարդկանց թոքերը խիտ են, մուգ կարմիր գույնի, միևնույն ժամանակ առանց նկատելի այտուցվածության, իսկ առողջ թոքերն ավելի շատ նման են փափուկ և առաձգական սպունգի: Նա ընդգծել է, որ կորոնավիրուսով վարակվածների մահը շատ հաճախ տեղի է ունենում զուգահեռ ընթացող հիվանդությունների բարդությունների հետևանքով, և վիրուսը միայն արագացնում է պրոցեսը:
